Ի՞նչ է գենդերը, ի՞նչ կարծրատիպերի ու խնդիրների են բախվում կանայք. փաստաբան Նվարդ Փիլիպոսյան
Ընտանիքում կանանց խնդիրների մեծամասնությունը պայմանավորված են գենդերային կարծրատիպերով: Այս մասին հուլիսի 12-ին կայացած Կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման հեռանկարները Հայաստանում խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը:
Նրա խոսքով, գենդերը սեռի սոցիալական դրսևորումն է. «Երբ մենք խոսում ենք գենդերային կարծրատիպերի մասին, դրանք ոչ թե սեռով պայմանավորված, այլ այդ սեռի մասին սոցիալական պատկերացումներով պայմանավորված կարծրատիպեր են: Օրինակ, եթե մենք խոսում ենք, որ կինը կարող է երեխա ունենալ, ապա դա նրա սեռից բխող գործառույթն է, իսկ եթե մենք խոսում ենք նրա մասին, որ կինը պետք է լինի հեզ, համեստ, կամ պետք է որոշակի հագուստ կրի՝ սա սեռի մասին սոցիալական պատկերացումն է, որը ոչ մի առնչություն չունի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ»,-նշեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում