Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը միջպետական նշանակության Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի 16կմ-18կմ հատվածում՝ Մեծ Պառնի եւ Հարթագյուղ գյուղերի միջեւ ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել էր բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես խցանման մեջ էր:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04.00-ին, 11 մարդատար եւ ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան:
Աղբյուրը` Իրավաբան.net