Կատարված աշխատանքների արդյունքում՝ հունվարի 10-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, բացվել է Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհները։
Շարունակում են փակ մնալ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Աղբյուրը` Իրավաբան.net