Ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը հյուրընկալող երկրի մասին

Օրինակ Իսպանիա մեկնելու համար զբոսաշրջիկը պետք է իմանա, որ այդ երկրում նախաճաշում են ուշ` ժամը 14:00-ին, ճաշում` 22:00-ին: Սեղանի շուրջ պետք է խուսափել հետևյալ թեմաներից` քաղաքացիական պատերազմ, Ֆրանկոի կառավարման ժամանակաշրջանը, անձնական կյանքը:

 

Ընդհանուր առմամբ ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պարտավոր է`

 

1) պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և կանոնները.

 

2) հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները.

 

3) չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրիտարածքում գործող օրենքների պահանջները:

 

Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով,այդ թվում` իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել