Ութ ավտոմեքենա բախվել են իրար

Հունվարի 9-ին, ժամը 09.00-ին, Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Շևրոլետ-Նիվա», «Մազդա», «ԲՄՎ», «ՎԱԶ-21099», «Ռենո» և երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Ինչպես հայտնում են ոստիկանությունից` վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-երից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել