Ես թույլ չեմ տվել իմ փոխարեն ներողություն խնդրել. Անի Խաչատրյանը՝ Հասմիկ Խաչունցին
Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ավելի վաղ դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և հայտնել, որ նիստին ներկա են մարդիկ, որոնց մասին ինքը ոչինչ չգիտի. «Դահլիճում անծանոթ մարդիկ կան, որոնց տեսնում անակնկալի ենք գալիս»:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցն էլ ներողություն խնդրեց ներկաներից՝ գործընկերուհու «պահվածքի» համար, ինչը հարուցեց վերջինիս դժգոհությունը. «Ես թույլ չեմ տվել իմ փոխարեն ներողություն խնդրել»,-նշեց Անի Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում