Արտակ Զեյնալյանը` Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու որոշման մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:
Այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ չի կարող գնահատական տալ որոշմանը, քանի որ ծանոթ չէ դրա բովանդակությանը: