Քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի էությունը

Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կարգով: Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում:

 

 

Այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ հանցագործության մեջ մեղավոր բոլոր անձինք պետք է բացահայտվեն և ենթարկվեն արդարացի պատժի: Նշված սկզբունքի ամբողջական կիրառումը պահանջում է բոլոր հանցագործությունների գրանցումը և դրանց բացահայտումը, այլապես կատարյալ չի կարող լինել պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրականացումը:

 

 

Հ.Գ. Քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում անձին քրեական պատախասնատվությունից և պատժից ազատելը հակասում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքին:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել