Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են…

Արդարադատության խորհուրդը կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները: Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում լրացումներ և փոփոխություններ կատարվում են նույն կարգով:

 

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`

 

1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններով.

 

2) վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` քրեական մասնագիտացման ու քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններով:

 

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն անձինք, ովքեր աշխատում են դատավորի պաշտոնում (այդ թվում` կրճատված և ռեզերվային դատավորները, անգամ եթե նշանակվել են ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում), ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ անձինք:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել