Ոչ աշխատանքային օրերին կսահմանվի նոտարների հերթապահություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանց­ման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժո­ղով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը, ՀՀ արդարադա­տու­թյան նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է՝

 

2012թ-ի դեկտեմբերի 29-ից 2013թ-ի հունվարի 4-ն ընկած ոչ աշխատան­քա­յին օրերի ընթացքում սահմանվելու է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանց­ման հա­մար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով:

 

Նոտարական վավերացման աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արդարադա­տու­թյան նախարարության օրինակա­նու­թյան վերահսկո­ղության տեսչության պետ Նորայր Փանոսյանին հետևյալ հեռախոսա­հա­մարներով՝ 098-00-87-00, 093-90-91-16, սկսած ժամը 9:00-ից մինչև 18:00:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել