Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը

Նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցությունները և թեկնածուները իրավունք ունեն հավասար հիմքերով անարգել հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:

 

Համայնքային ղեկավարը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչությունն սկսելուց հինգ օր հետո, համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար: Այդ տեղերը պետք է հարմար լինի ընտրողների այցելությունների համար: Այդպիսի տեղերը յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս: Թեկնածուների և կուսակցություններին հատուկ տեղերում տրամադրվում է հավասար մակերես: Արգելվում է քարոզչական պաստառի վրա ՀՀ զինանշանը կամ դրոշը պատկերել:

 

Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաև տպագրվող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

 

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել