Որպես կանոն, գործադուլին մասնակցությունը կամավոր է:
Որևէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլին կամ հրաժարվել դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության:
Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:
Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:
ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հորդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով գործադուլի մասնակցելու կամ օրինական գործադուլի մասնակցելուց հրաժարվելու հարկադրելու համար, որը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանք առավելագույն երկու ամիս ժամկետով:
Աղբյուրը`Իրավաբան.net