Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավազորությունը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իրավասու է քննության առնելու և լուծելու միայն այն իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գանգատները, որոնց պաշտպանությանը երաշխավորված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով և դրանց կից արձանագրություններով(հետագա տեքստում` Կոնվենցիա):

 

Դատարանի իրավազորությունը տարածվում է Կոնվենցիայի և դրա կից արձանագրությունների դրույթների մեկնաբանման ու կիրառման բոլոր հարցերի վրա: Եթե առաջանում է դատարանի իրավազորության հետ կապված որևէ վեճ, ապա այն լուծվում է ինքը` դատարանը:

 

Բացի այդ, Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` Եվրոպական դատարանը քննության է առնում միջպետական գործերը. անդամ-պետությունը կարող է դատարան դիմել Կոնվենցիայի և դրա կից արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որը թույլ է տվել Կոնվենցիայի մեկ այլ մասնակից պետություն:

 

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել