Ո՞ր դեպքում ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով գույք տեղափոխել

ՀՀ մաքսային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս մաքսային մարմինների կողմից գանձվում են մաքսային վճարներ, այդ թվում`

 

ա) մաքսատուրքեր.

 

բ) մաքսավճարներ.

 

գ) մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ:

 

Մինչդեռ պետք է իմանալ, որ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել