Տարոն Սիմոնյանը՝ կալանքի տակ մնալու ժամկետի 1 օրը 1,5 օր հաշվելու մասին
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 5-ին, դեմ քվեարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ գումարման 2 նստաշրջանում ընդգրկելու հարցը:
Առաջարկվում էր մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվել ազատազրկմանը 1 օրը 1,5 օրվա դիմաց։
Պատգամավորները քվեարկեցին 35 կող 61 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ: