Պարզաբանում՝ ոստիկանության բաժնում քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ

Ոստիկանության հասարակայնության բաժնից հայտնում են . «Այսօր լրատվական կայքերից մեկում «Ստեփանավանի ոստիկանությունից քաղաքացուն տեղափոխել են վերակենդանացման բաժին» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Հոդվածում նշված է, որ մի տղամարդու ոստիկանության Ստեփանավանի բաժնում ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Երևանի բժշկական կենտրոններից մեկում։

Պարզաբանենք, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնում Ստեփանավանի մի բնակչուհուց ընտանեկան վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստեցվել։ Կինը հայտնել է, որ ամուսինը ակնհայտ ոչ սթափ վիճակում հարվածներ է հասցրել սկեսրայրին։ Պարզվել է, որ ամուսինը հարվածներ է հասցրել նաև օգնության եկած հարևանին, որը փորձել է կարգի հրավիրել տղամարդուն։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը ոստիկանություն ահազանգած կնոջ ամուսնուն բերման է ենթարկել բաժին։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնում բերման ենթարկվածը, ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով, հոր ներկայությամբ կորցրել է հավասարակշռությունը և ընկել’ գլխով հարվածելով աստիճանահարթակին։ Այնուհետև տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով նշանակված ծառայողական քննության ընթացքում հայրը բացատրությամբ հայտնել է, որ որդին ոստիկանության Ստեփանավանի բաժնում ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով ընկել է։ Հանգամանքները պարզվում են»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել