Մշակաբույսերի սերմերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝
ա) սերմերը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկման նպատակների համար.
բ) ներմուծվող սորտը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում և ներկայացվում ենսերմերի խմբաքանակի սորտային պատկանելիության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տված հավաստագրերը:
Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանում է լիազորված մարմինը:
Նշվածը չի տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net