Հաճախ քայլելիս կարող ենք հանդիպել ցուցանակների, որտեղ գրված է գրավատուն: Նշենք, որ օրենդրության համաձայն՝ «գրավատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանություններն իր անվանման կամ ցուցանակների մեջ կարող է օգտագործել միայն գրավատան կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունը:
Գրավատունը գրավատնային գործունեության լիցենզիա ստացած կազմակերպություն է:
Նշենք, որ գրավատունը չի կարող իր անվանման մեջ օգտագործել ապակողմնորոշող այնպիսի բառեր, որոնք կարող են տեղիք տալ գրավատան ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ թյուր ենթադրությունների:
Աղբյուր՝ Իրավաբան.net