Որո՞նք են կոռուպցիոն ռիսկի գնահատման ուղեցույցային սկզբունքները

Հակակոռուպցիոն համապատասխանության արդյունավետ ծրագիր մշակելու համար ընկերությունն ի սկզբանե պետք է ըմբռնի իր գործունեության և շրջակա միջավայրի հետ կապակցված ռիսկերը:

Ի՞նչ է պետք կոռուպցիոն ռիսկերի գնահատման համար:

Հարկավոր է պարբերաբար գնահատել ռիսկերը: Չնայած նրան, որ ներակույմս չկա հստակ սահմանված կանոն, թե ինչ է նշանակում «պարբերաբարը», միջազգային լավագույն պրակտին խորհուրդ է տալիս ռիսկերի գնահատումն անցկացնել ամեն տարի կամ երկու տարին մեկ անգամ: Արդյունքներից ելնելով՝ պետք է թարմացնել ռիսկերի մատրիցը և ռիսկերի կառավարման պլանը, որը նաև կոչվում է ռիսկերի նվազեցմանն ուղղված պլան:

Ռիսկերի կառավարման պլանը հարկավոր է դարձնել առավելագույնս կոնկրետ՝ սահմանելով բարելավման կոնկրետ նպատակներին հասնելու կոնկրետ ժամկետներ (ընդհուպ մինչև ապագա 3-5 տարիների համար), ընկերության կոնկրետ ֆունկցիոնալ ստորաբաժանումներին պետք է առաջադրել կոնկրետ խնդիրներ՝ միաժամանակ խորհրդակցելով գործունեության համապատասխան ուղղությունների համար պատասխանատու աշխատակիցների հետ:

Աղբյուրը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել