Մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր են ներկայացվում հանրային քննարկման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. նախ` քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծագել են հարցեր, որոնց կանոնակարգումները պետք է կատարելագործել կամ նպատակահարմարությունից ելնելով` փոփոխել, երկրորդ` կան հարաբերություններ, որոնք կանոնակարգված չեն` անհրաժեշտ է դրանք կանոնակարգել, երրորդ` անհրաժեշտ են կատարել խմբագրական կամ հստակեցման բնույթի փոփոխումներ կամ լրացումներ: ՀՀ օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հանրային քննարկման ենք ներկայացնում նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծերը: Հայաստանի Հանրապետության այս օրենքների ընդունման անհրաժեշտությունն էլ պայմանավորված է նրանով, որ ներկայում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական և կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են կատարողական վարույթում կողմերի իրավունքների և օրինական շահերի լիարժեք ապահովմանը, դատական ակտերի արդյունավետ և ժամանակին կատարմանը, ինչպես նաև պատճառ են դառնում հարկադիր կատարողների և դատարանների անհարկի ծանրաբեռնվածության:

 

Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունն օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել