Ազատ ջրօգտագործումը

Օրենքը սահմանում է ազատ ջրօգտագործման իրավունքը: Հարց է առաջանում՝ որն է համարվում «ազատ ջրօգտագործում»:

 

Եվ այսպես՝ ազատ ջրօգտագործում է համարվում`

 

1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.

 

2) հանգստի, լողալու, ջրային մարզաձևերով (այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձևերով) զբաղվելը.

 

3) կարթով ձկնորսությունը և սպորտային որսորդությունը.

 

4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում.

 

5) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.

 

6) էկոլոգիական նպատակներով սանիտարական ելքերի համար ջուր վերցնելը:

 

Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ Բնապահպանության նախարարությունը, պետք է կանոնակարգի այդ գործողությունը՝ կիրառելով Ջրային օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաև ապահովի այլ կանխարգելող միջոցառումներ՝ ջրային ռեսուրսները պահպանելու համար:

 

Բնապահպանության նախարարությունը կառավարության սահմանած կարգով կարող է որոշակի ջրօգտագործողների ազատել ջրօգտագործման թույլտվություն ստանալու պահանջից՝

 

1) եթե այդպիսի ջրօգտագործումն էական չէ.

 

2) այնքան ժամանակով, մինչև այդպիսի գործունեությունը չի խախտում կամ չի սպառնում խախտել ջրերի ստանդարտները:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել