Որքա՞ն ժամանակ է պահպանվում փաստաբանի կարգապահական տույժը

Փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված`

 

1) նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք ամիս հետո.

 

2) խիստ նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո.

 

3) որպես հիմնական տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից վեց ամսից հետո.

 

4) տուգանքի դեպքում` տուգանքը ամբողջությամբ վճարելու պահից ինն ամիս հետո.

 

5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել