Ավագանու նիստերին պատրաստվելու ընթացքում չեմ հասցրել մասնակցել Ամանորի նախապատրաստական աշխատանքներին. Գայանե Մելքոմ Մելքոմյան
Կասկած չկա, որ 2018 թվականն աննախադեպ տարի էր. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Նրա խոսքով, հեղափոխության տարին իրավական առումով ևս դրական տեղաշարժ է գրանցել. «Այն ինչ տեղի ունեցավ, կարողացավ տեղավորվել իրավականության, սահամադրականության շրջանակներում: Եթե անգամ կային մտահոգություններ, որ մենք սահմանադրական կարգի խախտում ենք թույլ տալիս, թեպետ ես այդ կարծիքին չեմ եղել՝ կարծելով, որ ժողովրդի իշխանությունն է ուղիղ ձևով իրացվում. վերջիվերջո ամեն ինչ Սահմանադրության համապատասխան կատարվեց, գործընթացները տեղավորվեցին գործող Սահմանադրության սահմանած ընթացակարգերի մեջ, և սա իրավական առումով էլ կարելի է գնահատել որպես իրավագիտակցության և գիտակցության ձեռքբերում»,-նշեց Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Ձմեռ պապիկից խնդրանքների ու Ամանորի նախապտրաստության մասին մանրամասները՝ տեսանյութում: