Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է պարտադիր ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք.
2. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր.
3. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր.
4. Վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր.
5. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:
Աղբյուր՝ Իրավաբան.net