Աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման, ինչպես և ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ

Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի հերթական 58-րդ լիագումար նիստում ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության գնահատման 3-րդ փուլում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցը: Հայտնում են Ոստիկանությունից:

 

Ստրասբուրգից տեղեկացնում են, որ ըստ նիստում ընդունված որոշման՝ վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել են աննախադեպ բարձր կատարողական արդյունքներ՝ հակակոռուպցիոն օրենսդրության ընդունման, ինչպես և ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը:

 

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել