Վճռաբեկ դատարանը կարող է դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվություն ստանալու համար. արձանագրությունը ուժի մեջ է մտել
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման արարողությունը: Արարողությանը ելույթներով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և այլ պաշտոնատար անձիք: