Ձերբակալվածների պահելու վայրի և կալանավորվածների պահելու վայրի մասին հայտնելը

Որպես կանոն, ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի` ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մաuին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի մերձավոր ազգականներին կամ ձերբակալված անձի նշած անձանց: Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի` կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մաuին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել մեղադրյալի մերձավոր ազգականներին կամ կալանավորված անձի նշած անձանց:

 

Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն իրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի մաuին հայտնել վերը նշված անձանց, եթե ձերբակալված կամ կալանավորված անձը գրավոր դիմում է ներկայացրել այդ մաuին, բացառությամբ անչափահաuների:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել