Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին արտագնա նիստ կգումարի Գյումրիում, կապված 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի օրվա 30-րդ տարելիցի հետ:
Օրակարգում 3 հարց է: Ներկայացվելու է
- Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը,
- Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը,
- «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 15-րդ հոդվածում «հիշատակի» բառից հետո լրացնել «և աղետներին դիմակայունության» բառերով:
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր: