Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորություն կվերապահի

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստի ժամանակ որոշում կընդունի Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, քանի որ համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ 7-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողը պետությունը չէ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմանը կցվում է համապատաuխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով uահմանվում են uեփականության oտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատաuխանատվությունը: Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի uույն մաuով նախատեuված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպեu պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 ՀՀ կառավարության 01.06.2017թ. N 585-Ն որոշմամբ Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքների ձեռքբերող էր ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը: ՀՀ կառավարության 01.06.2017թ. N585-Ն որոշմամբ օտարման գործընթացի վերջնաժամկետ էր սահմանվել 2018թ. հունիսի 30-ը: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Ձեռքբերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմամբ uահմանված uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետից oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել uեփականության oտարման պայմանագրի (այuուհետ` oտարման պայմանագիր) նախագիծը»:

Հաշվի առնելով, որ վերը նշված որոշումներով սահմանված օտարման գործընթացի վերջնաժամկետում տարածքում որոշ սեփականատերերի չի ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծերը, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ կառավարության 01.06.2017թ. N585-Ն որոշումը չօտարված սեփականությունների մասով համարվել է անվավեր:

«Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը իր 25.06.2018թ. հ.46/1-25.06.18 և 08.11.2018թ. հ.83/2 դիմումներով խնդրել է օտարման գործընթացի վերջնաժամկետ սահմանել առնվազն երկու տարի՝ 2020թ. հունվարի 1-ը, հաշվի առնելով, որ ընկերությունը չի կարողացել տարածքում առկա գույքային միավորների սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մի մասի՝ մոտ 48 միավոր անշարժ գույքի սեփականատերերի հետ կնքել օտարման պայմանագրեր: Միաժամանակ հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության որոշմամբ բացառվել է որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանի տրամադրումն, ընկերությունը հայտնել է, որ որպես սեփականություն ունի Երևան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում բնակարաններ, ինչը արդեն կնպաստի օտարման գործընթացի իրականացումը արդյունավետ և արագ ավարտին հասցնելուն:

Այսպիսով, առաջարկվում է լիազորել Երևանի քաղաքապետին նշված ընկերության հետ կնքել նոր պայմանագրեր:

Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել  բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Փ. Բուզանդ, Եզ. Կողբացու, Արամի փողոցներով սահմանապակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն կստեղծվի կորցված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել