Ի՞նչ հետևանքներ կառաջացնի առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը

Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

 

Նշենք նաև, որ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

 

Այս հարցի կապակցությամբ օրենսդիրն ամրագրել է նաև խրախուսական նորմ:

 

Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է վերոնշյալ իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել