Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներմուծումը

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչը:

 

Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղում անմիջականորեն ապահովում է սպանդի ենթակա կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննման փաստաթղթերի և դրանց մսեղիքի հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման վերաբերյալ փաստաթղթերի ու պատրաստի արտադրանքի համապատասխանության ստուգումը և տրամադրում դրա մասին տեղեկանք:

 

Ի դեպ ներկայացուցչին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել