Գոռոց ԱԺ-ում՝ ի պատասխան Մարգարիտ Եսայանի
Ազգային ժողովի արտահերթ նիստին, պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ելույթի ժամանակ խոսք ուղղեց կառավարությանը՝ նշելով․
«Խնդրում եմ, հարգելի կառավարություն, հանկարծ էնպիսի տպավորություն չստեղծեք, չանեք դա, որ դուք 0-ից ինչ-որ բան եք սկսում։ Ձեզ պատրաստի մատուցված է այս կազմակերպության նիստը, ընդամնեը դուք շարունակում եք, խնդրում եմ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ և այնպիսի որակով, ինչպիսին մենք դա ձեզ հանձնել ենք»։
Ի պատասխան հորդորի, պատգամավոր Սասուն Միքայելյանն իր տեղից գոռաց՝ շնորհակալություն, ինչին որոշ խոսակցություններ հետևեցին։