Հանձնարարության պայմանագիրը նախկինում լայն կիրառություն չուներ:
Ներկայումս այն կիրառվում է` կապված հանձնարարության կիրառման ոլորտի ընդլայնման հետ՝ մատակարարման հարաբերությունների, մարքետինգի, իրավական սպասարկման ոլորտի ընդլայնման և հատկապես տնտեսական ընկերակցությունների մասնակցությամբ հարաբերություններում:
Հանձնարարության պայմանագրով մի կողմը՝ հանձնակատարը, պարտավորվում է մյուս կողմի՝ հանձնարարողի, անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ: Հանձնակատարի կատարած գործարքից իրավունքները և պարտականություններն անմիջականորեն ծագում են հանձնարարողի համար:
Հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:
Ուստի հանձնարարության պայմանագրի կիրառման բնագավառը մեծ չէ, սակայն երբեմն այն կարող է անհրաժեշտ լինել, երբ խոսքը վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք անձամբ չեն կարող հանդես գալ քաղաքացիական շրջանառությունում, ասենք՝ մեկ այլ բնակավայրում են գտնվում կամ հատուկ գիտելիքներ չունեն:
Աղբյուր՝ Իրավաբան.net