Դատախազության դպրոցն ստեղծվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և ՀՀ գլխավոր դատախազի 19.07.2007թ. թիվ 46 հրամանի համաձայն:
Համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի`
Դատախազության դպրոցն իրականացնում է`
1) Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) Դատախազների տարեկան և լրացուցիչ վերապատրաստումը.
3) Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումը:
Դատախազության դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
«Դատախազության դպրոց» պետակա ոչ առևտրային կազմակերպությունը մշակել է «Կոռուպցիան և դրա դեմ տարվող պայքարը» դասընթացի ուսումնական ծրագիր՝ նախատեսված հանրակրթական դպրոցներում կիրառության համար:
Աղբյուրը` Իրավաբան.net