Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունը վերջերս շատ «մոդայիկ» է դարձել. Արփինե Հովհաննիսյան
Ազգային ժողով նախագիծ է ներկայացվել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր միայն, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հարակից զեկուցմամբ հանդես գալու ընթացքում պարտադիր ներկա լինեն օրենքի քննարկմանը: Գործող օրենքով նշված էր, որ «կարող են» ներկա լինել. պահանջ չկար:
Երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացված նախագծում ավելացվել են որոշ ուշագրավ փոփոխություններ: Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «Մենք «ԱԺ կանոնակարգ օրենքում» չունենք կարգավորում, այսպես ասած, ֆորս-մաժորային իրավիճակների, արտակարգ իրավիճակների, նիստի խոչընդոտման հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում: