Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արծրուն Միրզոյանի ելույթը ԱԺ-ում
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Էդգար Ռազմիկի Սեդրակյանի , Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի և Արծրուն Մարտունի Միրզոյանի թեկնածությունները:
Ազգային ժողովի պատգամավորներից 89 է մասնակցել քվերակությանը, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 11 կողմ էին քվեարկել Արգիշտի Ղազարյանի թեկնածությանը, 9՝ Արծրուն Միրզոյանի, իսկ 67՝ Էդգար Սեդրակյանի թեկնածությանը:
Այսպիսով, վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է ընտրվում Էդգար Սեդրակյանը: