Քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները: Նիստին մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ինչպես նաև խորհրդի անդամներն ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Նախագծի տարբերակները խորհրդին ներկայացրել է «Էգիս ինթերնեյշնլ» ֆրանսիական ընկերության նախագծման թիմի ղեկավար, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռիչարդ Թադանին:

Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը ներկայում գործում է ծանրաբեռնված, ինչի հետևանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթևեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը: Խորհրդի անդամները նախագծի տարբերակների վերաբերյալ հնչեցրել են իրենց տեսակետները, ծավալվել է մասնագիտական քննարկում: Լսելով կողմերի կարծիքներն ու դիտարկումները` որոշվել է նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամներին ներկայացնել ավելի մանրամասն տեղեկատվություն և հաշվարկներ, առաջիկայում էլ շարունակել քննարկումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել