Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Բարձրագույն դատական խորհրդին հաշվառման համարանիշերի նիշեր են տրվել

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով լրացում է կատարվել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 7-Ն հրամանի հավելվածում: Հրամանն ստորագրվել է մայիսի 18-ին, ուժի մեջ կմտնի մայիսի 23-ին:

Բարձրագույն դատական խորհրդին համարանիշեր կտրվեն:

«

43

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդ

001 JJ 01 – 030 JJ 01

»:

-ին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել