Երևանի օրը նշելու սեպտեմբերի 29-ի և 30-ի օրերը տեղափոխվեցին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց այն որոշման նախագիծը, որի համաձայն Երևանի օրը նախատեսվում է նշել սեպտեմբերի 29-ին և 30-ի փոխարեն հոկտեմբերի 20-ին և 21-ին:

Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետությունում պետք է կայանա Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, ինչը տեղի է ունենալու՝ հոկտեմբերի 7-12, իսկ դրանից հետո պետք է նշվեր Երևանի օրվան նվիրված տոնակատարությունները։

«Հաշվի առնելով, թե տոնակատարությունների ինչպիսի մեծ ցանկ է և դրա կազմակերպիչներից մեկը հանդիսանում է նաև Երևանի քաղաքապետարանը, գիտենք նաև, որ դրան հաջորդում են Երևանի ավագանու ընտրությունները, այս ամենը հաշվի առնելով, նաև միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով առաջարկվում է կատարել այդ փոփոխությունները»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել