Երևանում և մարզերում կավելանան շտապօգնության մեքենաների, այդ թվում ռեանիմոբիլների քանակը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարությունը որշում ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին։

Որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «2018 թվականի մարտի 23-ին  ՀՀ առողջապահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրվել է Համաձայնագիր` ըստ որի չինական կողմը Հայաստանին անհատույց հիմունքներով Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում շտապօգնության մեքենա, ներառյալ ռեանիմոբիլները։ Սույն նախագծով նախատեսվում է տրամադրված շտապօգնության  մեքենաները, ինչպես նաև դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերել Երևանում և ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններին ՀՀ-ում շտապօգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով, սրանով խնդիր չի լինի շտապօգնության մեքենաների բացակայության պատճառով կանչերի մերժման։

Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախագծի ընդունումից հետո բոլոր մարզերում կլինեն ռեանիմոբիլներ, ինչին նախարարը դրական պատասխան տվեց։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ առողջապահության նախարարի հետ համաձայնություն են ձեռք բերել ներկայումս շահագործվող շտապօգնության մեքենաներից որոշակի քանակ կհատակցվի քրեակատարողական ծառայությանը, որպեսզի բժշկական սպասարկման կարիք ունեցող կալանավորներին և բանտարկյանլներին հնարավոր լինի պատշաճ ձևով տեղափոխել բժշկական հաստատություններ։ «Առաջիկայում սա կնախաձեռնվի մեր կողմից, իրավական ձևակերպում կտրվի և կներկայացվի քննարկման»,-նշեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել