Դավիթ Տոնոյանը առաջարկում է ուժը կորցրած ճանաչել նախագահի 2015 թվականի ՆՀ-893-Ն հրամանգիրը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանն  է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է ուժը կորցրած ճանաչել  ՀՀ նախագահի 2015 դեկտեմ­բերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնա­ժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին»  N ՆՀ-893-Ն հրամանագիրը:

Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետու­թյան Նախագահի՝  ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատող հրամանագիրը՝ հնարավորություն տալով արդեն ՀՀ կառավարության որոշմամբ նորովի հաստատելու այդ հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել