«Լույս» դաշինքը հայտարարություն է տարածել. ներկայացվել է դաշինքի եռյակը

«Լույս» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցությունը (Կառավարման խորհրդի նախագահ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան) և Հանրապետություն Կուսակցությունը (նախագահ՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյան) կմասնակցեն «Լույս» դաշինքով։

Դաշինքի եռյակում են․

Արտակ Զեյնալյան, Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀ Արդարադատության նախարար
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար
Անի Խաչատրյան, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ։

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը Դավիթ Խաժակյանն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել