Իրավաբան.net-ը ներկայացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանի կենսագրությունը:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987թ., 28 փետրվարի, ք. Երևան
Կրթություն
2003-2007թթ.- Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավր
2007-2009թթ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2010-2013թթ.- «Հայտրանսառաքող» ՀՎ ՀՁ ՍՊԸ՝ միջազգային համագործակցության գծով մենեջեր
2013-2014թթ.- «Մայրենի լեզու» ՍՊԸ՝ մեդիապլանավորող
2014թ.- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն/Հայաստան, Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիր («Ի-Դի-Էմ-Սի»)՝ ավիացիայի գծով աշխատանքային խմբի միջազգային հարաբերությունների ղեկավար
2014-2015թթ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ավիացիոն փորձագետ
2015-2016թթ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ (քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան)
2016-2017թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար
2017թ.-ից առ այսօր՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի) օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ
Այլ տվյալներ
Վերապատրաստվել է Սինգապուրի ավիացիոն ակադեմիայում՝ Քաղաքացիական ավիացիայի կառավարում ծրագրով: