Հուլիսի 1-ից նախատեսվում է «Փեթակ» ՍՊԸ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ (Սուրմալու), «ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (Rich Plaza), «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ (Մալաթիա) և այլ առևտրի վայրերում գործող վաճառատեղերի վճարների շուրջ 20%-ով իջեցում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ներկայացնում է ըստ ոլորտների իրականացված միջոցառումները՝

Զբոսաշրջության և առևտրատնտեսական զարգացման օրակարգում են Զվարթնոցի և Գյումրու օդանավակայանների ընդլայնման ծրագրերը: Մասնավորապես՝ քննարկման փուլում են գտնվում«Գյումրի» և «Զվարթնոց» օդանավակայանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև գերցածր գնային առաջարկ ներկայացնող ավիաընկերությունների` ՀՀ-ում գործունեություն իրականացնելու ֆինանսատնտեսական հնարավորությունները:

Կարևորելով մարդկային կապիտալի զարգացման կառավարության գերակայությունը՝ քայլեր են ձեռնարկվում հայաստանյան երիտասարդ մասնագետներին արտերկրի առաջատար համալսարաններում և պետական մարմիններում վերապատրաստելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի միջև ս/թ հուլիսի 2-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ՀՀ մի քանի երիտասարդներ մասնագիտական հմտությունների զարգացման և հետագայում իրենց ձեռք բերած փորձը ՀՀ-ում կիրառելու նախապայմանով հատուկ ծրագրի շրջանակում ս/թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կմասնակցեն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող հանրային կառավարման բնագավառում կարողությունների կատարելագործման ծրագրին:

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ՝

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝

Ինովացիոն քաղաքականություն          

1. Ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման հայեցակարգի մշակում, որի նպատակն է միասնական կառույցի միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված նորարար գաղափարներ ունեցող start-up թիմերին և ընկերություններին մեկ պատուհանի սկզբունքով աջակցության (խորհրդատվության) տրամադրումը:

2. Հայաստանում «Ֆիլիպ Մորիսի» գիտահետազոտական կենտրոնի ստեղծում, այդ թվում մագիստրոսական, ասպիրանտական, գիտահետազոտական և գիտակրթական համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի և այլ ուսումնական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Շվեյցարիայում ներկայումս գործող կենտրոնից հետո ընկերության 2-րդ գիտահետազոտական կենտրոնի հիմնում Հայաստանում: Ծրագրի իրականացումը միտված է արդյունաբերություն-կրթություն կապի ամրապնդմանը՝ գիտահետազոտական կենտրոնի գրասենյակի և լաբորատորիաների հիմնմանը: Նախատեսվում է, որ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման սկզբնական փուլում (ներառյալ՝ վերանորոգման, սարքավորումների և դրամաշնորհների ուղղությամբ) ընկերության կողմից իրականացվող ներդրումների ծավալը կկազմի շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։

Գործարար և ներդրումային միջավայր՝

  1. Հուլիսի 1-ից «Փեթակ» ՍՊԸ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ (Սուրմալու), «ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (Rich Plaza), «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ (Մալաթիա), «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ առևտրի իրականացման վայրերում գործող վաճառատեղերի վճարների գումարների շուրջ 20%-ով իջեցում։

    4. ՓՄՁ սուբյեկտներին կարողությունների զարգացման ուղղված՝ գործարար ուսուցողական, տեղեկատվա-խորհրդատվական ներդրումային (այդ թվում դրամաշնորհների կամ սարքավորումների տեսքով) աջակցության ցուցաբերում:

    5. ՓՄՁ զարգացման խորհրդի աշխատակարգի կատարելագործում՝ պետություն մասնավոր կապի ամրապնդմանն ուղղված՝ հասարակական կառույցների անդամակցության կանոնների սահմանում։

    6. Տեղական տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում՝

    Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գինեգործական-ուսումնաարտադրական կենտրոնի վերակառուցում։

    Արագածոտնի մարզի Ավան գյուղական համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում:

    Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ոռոգման ցանցի կառուցում:

    Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տուրիստական կենտրոնի կառուցում:

Օրենսդրական բարեփոխումներ՝

Մեկնարկած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է՝

-արձանագրել լիզինգային գործունեության շարունակական զարգացում,

-հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանում:

ՓՄՁ հարկման արդյունավետ կանոնների սահմանման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում լայնամասշտաբ հանդիպումների միջոցով հարկային բարեփոխումների իրատեսական օրակարգի սահմանում։

Զբոսաշրջության զարգացում՝  

Facebook-յան Armenia and Travel, Instagram-ի Armenia and Travel էջերում, ինչպես նաև www.armenia.travel կայքում Հայաստանի առաջմղում:

Հայաստանն ու հայկական զբոսաշրջային արդյունքը հունիսի 27-ից հուլիսի 4-ը ներկայացվել են 2018 թ. Սմիթսոնյան հաստատության կողմից ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կազմակերպված «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնին: «Ֆոլքլայֆ» փառատոնում Հայաստանը ներկայացվել է «Հայաստան. արարելով տուն» գաղափարի ներքո: ԱՄՆ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են՝

– ԱՄՆ-ում Հայաստանի զբոսաշրջային գրասենյակի հիմնում:

– Հայաստանի ընդգրկում ԱՄՆ զբոսաշրջային օպերատորների փաթեթներում:

– ԱՄՆ մի շարք կաբելային հեռուստատեսություններում անվճար հիմունքներով՝ Հայաստանի վերաբերյալ տեսանյութերի հեռարձակում:

-Մարիոթ հյուրանոցի հետ համագործակցությամբ՝ Բոստոնից ԱՄՆ տուրօպերատորների խմբի ճանաչողական այց Հայաստան:

-Անդամակցություն ԱՄՆ տուրօպերատորների ասոցիացիային (USTOA):

-ՄԱԿ-ի աշխատակիցների համար կորպորատիվ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում:

– Հայաստանի զբոսաշրջային արդյունքների ներառում Մետաքսի ճանապարհով անցնող երթուղիների փաթեթներում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝

  1. ՀՀ կառավարությունը չեղարկեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշումը և ԲԷՑ-ը մնաց պետական կառավարման ոլորտում:

    2. Արևային էներգետիկա՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մեկնարկ՝նվազագույն սակագին /4.19 դոլար ցենտ 1 կՎտ/ժ-ի համար (մոտավորապես՝ 20.11 ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի:

    3. «Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ» ՓԲ ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում՝ ընկերությունների կողմից որոշում է կայացվել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասնակի փոխհատուցում:

    4. Ոչ ստանդարտ լուծումների կիրառմամբ օգոստոսի 1-ին ՀԱԷԿ-ի կայանի թողարկում:

Բնական պաշարների ոլորտ՝     

5. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթի մշակում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝   

Ճանապարհային ոլորտ   

1. ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների 27 հատվածների հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 հատվածների միջին նորոգման աշխատանքներ. կատարվել է նախատեսված աշխատանքների շուրջ 54%-ը           :

2. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 2 ծրագրի շրջանակում կառուցվել է շուրջ 6.5 կմ ընդհանուր երկարությամբ բետոնային պատվածք, շուրջ 8 կմ հիմք և ենթահիմք:

3. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգում

Տարեվերջին շահագործման կհանձնվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի՝ Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսավորվող 38․45 կմ երկարությամբ հատվածը։ Կատարվել է 1,04 մլրդ ՀՀ դրամի շինարարական աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 14.9%:

4. Կենսական Նշանակության Ճանապարհների Բարելավման Ծրագիր

Ընթացքի մեջ են թվով 10 ճանապարհների վերականգնման աշխատանքները, շուրջ 62.3 կմ ընդհանուր երկարությամբ: Ներկայումս իրականցվել է շուրջ 2,4 մլրդ դրամի աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 37.1%:

Ընթացքի մեջ են թվով 15 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակումը, ավարտից հետո կկազմակերպվեն նշված ճանապարհների շինարարության մրցույթները:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 173 կմ ճանապարհ, որից 73 կմ պետական միջոցների, իսկ 100 կմ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Համեմատության համար՝ 2017-ին հիմնանորոգվել է 116 կմ ճանապարհ, որից 52 կմ-ը պետբյուջեի, իսկ 65 կմ-ը ՀԲ միջոցներով, 2019-ին նախատեսված է հիմնանորոգել 156 կմ ճանապարհ, որից 84 կմ-ը պետբյուջեից, 72 կմ-ը՝ ՀԲ միջոցներից: Ըստ վերոնշյալ տվյալների պետական միջոցներով ճանապարհաշինարարությունը տարեցտարի ավելանում է:

Գյուղատնտեսության նախարարություն՝

1. Հողօգտագործողներին, որպես սուբսիդիա տրամադրվել է շուրջ 360 մլն դրամ
(1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ) դիզելային վառելիք, ինչն էլ նպաստել է գյուղատնտեսականմթերքների արտադրության ծավալների ավելացմանը և գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը:

2. Ավելացել է Հանրապետության տարածքում արտադրված սերմանյութի արտադրության ծավալը:

3. Գինու որակի բարելավման նպատակով միջազգային փորձագիտական խորհրդատվություն/աջակցություն է ցուցաբերվել ՀՀ-ում գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններին, ինչն էլ նպաստել է Հայաստանում գործող 12 գինեգործական ընկերություններում բարձրորակ գինու արտադրության կազմակերպմանը և մրցունակ նոր տեսակի արտադրանքի թողարկմանը:

4. Գինու արտադրության նպատակով Վայոց ձորի տնայնագործ գինի արտադրող 17 ընկերություններին նախատեսվում է տրամադրել գինեգործական սարքավորումներ։

Բնապահպանության նախարարություն՝

1. Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացի մեկնարկ։

Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը՝ «Կանաչ Թալին» խորագրով: Նախատեսվում է գործընթացում ներգրավել տեղական և միջազգային կազմակերպություններ:

2.ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում՝ Արարատյան դաշտի 3 խոշոր ձկնաբուծական տնտեսության («Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Գոլդեն Ֆիշ-կ» ՍՊԸ-ներ) 15 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:

3.Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտների վերաբերյալ ստեղծվել է տեղեկատվական բազա, ինչի շնորհիվ ապահովվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման/բացառման միջոցառումների մշակման համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության առկայությունը:

4. Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ. ձեռք են բերվել աղբ խտացնող մեքենա, պոլիէթիլենային թաղանթ, աղբամաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել