Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ներկայացնում է աշխատանքային 100 օրվա գործունեությունը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը ամփոփում է 100 օրվա ընթացքում իրականացրած գործունեությունը։ Այսպես՝

1. Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն ավելի թափանցիկ և արդյունավետ, հաշմանդամության ճանաչման գործընթացն էլ ավելի դյուրին և հասանելի դարձնելու նպատակով մի շարք փոփոխություններ են նախատեսվել փորձաքննության իրականացման կարգում և ՀՀ կառավարության մի քանի որոշումներում։

2․Մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի բոլոր աջակցող սարքերը,   պրոթեզաօրթոպեդիկ      և      վերականգնողական   պարագաները քաղաքացիներին կտրամադրվեն  հավաստագրման կարգով, ինչն անձին հնարավորություն կտա ձեռք բերել իր կարիքին համապատասխան աջակցող սարք։ Նախագծի ընդունմամբ կբարձրանան պետական բյուջեի միջոցների ծախսարդյունավետությունը, հասցեականությունը, աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների միջև մրցակցությունը:

3. Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման նոր մոդել։

4.Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականի ընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ, ծրագրեր: Տարեկան ծրագրում մշակվել և ընդգրկվել են նոր միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում նոր հնարավորություններ են ընձեռվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և սոցիալական ներառման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել