Կրթության և գիտության նախարարի կատարած աշխատանքները 100 օրում

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը ներկայացնում է, թե կրթության և գիտության նախարարն ինչ աշխատանքներ է կատարել պաշտոնավարման 100 օրում.

«1. Հանրապետության 201 համայնքներում նախադպրոցական ծառայությունների ներդրման և մատուցման միջոցով նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելներով ընդլայնում 2019 թվականից սկսած:

2. Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի փոփոխությանն ուղղված միջոցառումներ, որոնք միտված են ուսումնական հաստատությունների ապակուսակցականամանը և ԲՈՒՀ-երի ինքնավարության աստիճանի բարձրացմանը:

3. Կրթության և գիտության նախարարության և մշակույթի նախարարության համատեղ՝ թատրոն, պատկերասրահ/թանգարան, համերգասրահ աշակերտի այցելության աբոնեմենտ տրամադրելու ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է նշված հաստատություններ այցելությունների տարեկան մինչև մեկ միլիոն աճ:

4. Հայաստան գերհամակարգիչների ներմուծման ծրագրի իրականացում։

5. Կրթության ոլորտի բոլոր բարեփոխումները այսուհետ կիրականացվեն ԿԳՆ հովանու ներքո՝ պետական և մասնավոր, ինչպես նաև դոնոր համայնքի հետ սերտ համագործակցության միջոցով:

6. Հայաստանը միացել է աշխարհի 17 պետություններին, որոնք դառնում են Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վաղ ներդնող։ Մասնակցությունը ծրագրին կնպաստի
մարդկային կապիտալի զարգացման ռազմավարության մշակմանը, ինչպես նաև կխթանի ներդրումների հոսք կրթության, սոցիալական և առողջապահության ոլորտներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել