Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի պարտականությունները դադարեցվել են

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության կողմից 2018թ. հուլիսի 18-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։

Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վահագն Նալբանդյանի հետ, միասին վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերք և նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված կաթ, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:

Նախնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին պատճառվել է նյութական վնաս։

Հիշեցնում ենք. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի 2018 թվականի հուլիսի 30-ի N 19-Ա/3 հրամանի համաձայն «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտակ Հարությունյանի հետ կնքած ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Աշխատանքային պարտականությունները դադարեցրել են նաև հաստատության պահեստապետ Վահագն Նալբանդյանն ու ավագ խոհարար Արմինե Շաբոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել