Հայաստանը նշում է Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը

Այսօր՝ հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: Այս օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր:

1995 թվականի հուլիսի 5-ին այն մայր օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր:

2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին:

Սահմանադրության մեջ վերջին փոփոխությունները կատարվել են 2015 թվականին՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյուքներով: Քվերակությամբ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի:

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են 

  • Հայաստանի դրոշը, 
  • Հայաստանի զինանշանը
  • Հայաստանի պետական օրհներգը։

ՀՀ դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով։

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը, բերքը։

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևի ձախում՝ Բագրատունիների, վերևի աջում՝ Արշակունիների, ներքևի ձախում՝ Արտաշեսյանների, ներքևի աջում՝ Ռուբինյանների զինանշանները։

Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

Զինանշանի հիմնական, գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություննե րի զինանշաններինը՝ վերևի ձախում ու ներքևի աջում՝ կարմիր, վերևի աջում ու ներ քևի ձախում՝ կապույտ, կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

Հայաստանի Հանրապետության օրներքը «Մեր հայրենիքն» է: Խոսքերը վերցվել է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից: Որպես օրհներգ, այն մշակել է Բարսեղ Կանաչյանը:

Հավելենք, որ հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել