19 պոլիկլինիկայի բուժաշխատողները օրեր շարունակ ընթացող գործադուլը երեկ դադարեցրել են, սակայն պոլիկլիինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Անիսոնյան Արյուսյակը նշում է, որ այսօր առավոտվանից քարտուղարուհի Լիաննան (ազգանունը անհայտ է) իր տան հասցեն է փնտրում:
«Ես գրանցված եմ 3-րդ մասում, սակայն այս պահին բնակվում եմ Կոմիտասում: Ինքը հենց այն հասցեն է վերցրել, որտեղ ես այս պահին ապրում եմ: Իմ գործերի մեջ կա իմ փաստական գրանցման հասցեն: Ես բարձրացա վերև և նրան հարցրի, թե ինչի համար է ուզում, ասաց՝ մեր կադրերի գործերի համար: Դա էր պատասխանը»,-Անիսոնյանը սակայն կարծում է, որ նրան հալածում են պոլիկլինիկայում:
Արյուսյակ Անիսոնյանը նաև նշում է, որ սկսված նախաքննության շրջանակներում հարցաքննության են կանչում միայն տնօրենի կողմնակիցներին, իսկ գործադուլին մասնակցող բուժաշխատողների մի մասին չեն էլ հրավիրել քննչական կոմիտե:
«Քիչ առաջ խորհրդակցեցի մեր քննիչ Արմենակյանի հետ և նա ասաց, որ այս դեպքում պետք է մեր թաղայինի մոտ գնամ և դիմում գրեմ, որ ինձ հետևում են»,-նշեց Արուսյակ Անիսոյնանը: