Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կենսագրությունը

Հունիսի 11-ին Սասուն Խաչատրյանը նշանակվեց հատուկ քննչական ծառայության պետ: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 12-ին` Երևան քաղաքում:

1993 թվականին ընդունվել և 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1998-2000թթ. ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում:

  • 2000 թվականի մայիսից աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ,
  • 2000-2003թթ. – Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ,
  • 2003-2008թթ. – Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ,
  • 2008-2013թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ,
  • 2013-2014թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ,
  • 2014-2016թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ,
  • 2016-2017թթ. – «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն,
  • 2017-2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
  • 2018 թվականի հունիսի 11-ից մինչ օրս – Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ։

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել